ԱԱնժելիկա Ժամհարյան

Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է. ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի

Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է.  ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի

Նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։

 

Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-15 սմ-ի։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում