ԼԼիլիթ Ասատրյան

Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում մեքենան գլխիվայր շրջվել է ջրատարը

Սայաթ-Նովա գյուղի սկզբնամասում մեքենան գլխիվայր շրջվել է ջրատարը

Նոյեմբերի 19-ին` ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղի ավտոլվացման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սայաթ-Նովա գյուղի  2-րդ փողոցի սկզբնամասում Honda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ջրատարը։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և օգնել ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում