ԼԼիլիթ Ասատրյան

Ինչու են ձերբակալվել Ուելսի երկրպագուները. ոստիկանության պարզաբանումը

Ինչու են ձերբակալվել Ուելսի երկրպագուները. ոստիկանության պարզաբանումը

Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Երևանում ավելի քան երեք տասնյակ ուելսցի ֆուտբոլասերներ են ձերբակալվել: ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ «1lurer.am»-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացրել, որում ասված է.

«16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ արձակվել»:

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում