ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել. Խանդանյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել. Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոց կիրառելու որոշմանը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով։

«Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի այս որոշումը, և շատ կարևոր է, որ այն երկրները, որոնք մաս են կազմում այդ դատարանի, լսեն, հետևեն դատարանի որոշումներին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ։ 

Բայց կրկին ողջունում եմ այդ որոշումը և հույս ունեմ, որ դա նաև դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել»,- ասել է Սարգիս Խանդանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում