ՎՎարդուհի Հարությունյան

Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Կոլոննան և Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ եթե իրավիճակը Գազայի հատվածում շարունակվի, հնարավոր է ցանկացած տարբերակ, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետագա ընդլայնում:

Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով` նրանք անկեղծ և կարևոր զրույց են ունեցել Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների, երկկողմ և հյուպատոսական հարցերի, Իրանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների հեռանկարների շուրջ:

Ֆրանսիայի արտգործնախարարն իր իրանցի գործընկերոջն ասել է, որ Թեհրանը ծանր պատասխանատվություն» է կրում՝ կանխելու պատերազմի տարածումն ամբողջ տարածաշրջանում։ Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետը նաև նշել է, որ «բոլոր միջոցները» պետք է ձեռնարկվեն պատերազմի ժամանակ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հասանելիությունը երաշխավորելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում