ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետը ներկա է գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային

Վարչապետը ներկա է գտնվել «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել նախորդ տարի Հայաստանում անցկացված «STARMUS VI» փառատոնին նվիրված ֆիլմի պրեմիերային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վերջինիս ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Կառավարության, խորհրդարանի այլ անդամներ:

Ֆիլմի պրոդյուսերներն են աստղաֆիզիկոս, փառատոնի համահիմանդիր Գարիկ Իսրայելյանը, աշխարհահռչակ երաժիշտ, փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյը և Թոդ Դուգլաս Միլլերը:

Ֆիլմը ցուցադրվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում