ԼԼիլիթ Ասատրյան

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան բախվել է կայանած բեռնատարին. կա տուժած

Սիսիան-Գորիս ճանապարհին մեքենան բախվել է կայանած բեռնատարին. կա տուժած

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին Ford Transit մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ., ծնված 1959 թ.) բախվել է կայանած DAF մակնիշի բեռնատարին։

Փրկարարները հոսանքազրկել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում