ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան հայտարարել է Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Ուկրաինան հայտարարել է Դնեպրի ձախ ափին իր զինվորականների գործողությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է ուկրաինացի զինվորականների լուսանկարը՝ ըստ իր նկարագրության, Խերսոնի մարզում Դնեպրի ձախ ափին, տեղեկացնում է BBC-ն:

Ավելի վաղ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել են արևելյան ափին «հաջող գործողությունների» և «հարթակների» մասին:

Ուկրաինական բանակի նպատակներից մեկը ռուս զինվորականներին հետ մղելն է Դնեպրի ձախ ափին Խերսոնի մարզից, աջ ափին գտնվող քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, գրում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր շտաբը:

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը մի շարք հաջող գործողություններ են իրականացրել Դնեպր գետի ձախ ափին ՝ Խերսոնի ուղղությամբ», - աղբյուրին է մեջբերում պարբերականը։ «Իրականացվում են դիվերսիոն, ռեյդային և հետախուզական գործողություններ»:

Միաժամանակ նախագահ Զելենսկին դժգոհել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով Ուկրաինային արկերի մատակարարումների դանդաղումից: Նա խոստովանել է, որ առանց Արևմուտքի աջակցության ուկրաինական ուժերը ստիպված կլինեն նահանջել: Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Կիևը չի համաձայնի  հակամարտության սառեցման սցենարին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում