ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Գևորգյանը և Պիա Կաուման մտքեր են փոխանակել ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններից բխող մարտահրավերների վերաբերյալ

Վահե Գևորգյանը և Պիա Կաուման մտքեր են փոխանակել ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններից բխող մարտահրավերների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային:

Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ հայկական կողմի մոտեցումները:

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում