ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ-ի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Դիմումը Հայաստանը ներկայացրել էր սեպտեմբերի 28-ին՝ ԼՂ-ի վրա ադրբեջանական հարձակումից և հայերի բռնի տեղահանումից հետո՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով: Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների վերադարձը ԼՂ, ինչպես նաև այնտեղից հեռանալ ցանկացողների անխոչընդոտ դուրսբերումը, մնացողների՝ անվտանգությունը:

Բարձր ատյանը նաև պարտավորեցրել է Բաքվին պահպանել հայերի ինքնությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը և դրանք հիմք ընդունել հետագայում: Ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ադրբեջանը պետք է ներկայացնի ութ շաբաթից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում