ԱԱնժելիկա Ժամհարյան

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է. ՄԻՊ-ը՝ Երևանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է. ՄԻՊ-ը՝ Երևանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները:

 

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։

 

Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։

 

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը մեր երկրում պետք է երաշխավորված լինեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում