ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ խնամքի կենտրոններում բնակվող 83 տարեցներից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել

ՀՀ խնամքի կենտրոններում բնակվող 83 տարեցներից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել

Հայաստանում՝ խնամքի վեցօրյա հաստատություններում, բնակվում է 83 տարեց, որից 17-ը սեպտեմբերի 24-ին են Ստեփանակերտի ծերանոցից տեղափոխվել ՀՀ: Այդ մասին հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«83 տարեցներից 50-ը միայնակ են, նրանք չունեն ընտանիքի անդամներ, և, հավանաբար, կշարունակեն խնամք ստանալ մեր տարեցների համար նախատեսված խնամքի հաստատություններում»,- ասաց նախարարի տեղակալը:

Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ տարեցների խնամքը կազմակերպելու գործընթացում խնդիրն այն է, որ վերջին 1 ամսվա ընթացքում եղել են վերամիավորումներ, քանի որ բռնի տեղահանման ժամանակ եղել են դեպքեր, երբ տարեցներն ու նրանց ընտանիքի անդամները տարբեր փոխադրամիջոցներով են տեղափոխվել ՀՀ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում