ԼԼուսինե Մուրադյան

Հոկտեմբերին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 343,443,678 դրամ

Հոկտեմբերին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 343,443,678 դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ հոկտեմբեր  ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից ապրանքների բացթողումից հետո՝ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման մի շարք դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և վճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 343,443,678 ՀՀ դրամ։

5 դեպքով արձանագրվել է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հատկանիշներ, որոնցով թերի վճարված (չհաշվարկված) մաքսային վճարների գումարը կազմել է 165,399,072 ՀՀ դրամ:

1 դեպքով արձանագրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ ներմուծված ապրանքի ոչ նպատակային օգտագործման փաստ՝ թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմել է  172,997,510 ՀՀ դրամ։

Ապրանքների բացթողումից հետո իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում հայտնաբերվել են ցածր մաքսային արժեքի հայտարարագրման դեպքեր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 5 մլն դրամ։

31 դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով` թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 30 մլն ՀՀ դրամ։ Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում