ԱԱնժելիկա Ժամհարյան

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:

 

Քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-կանադական երկկողմ բազմաոլորտ հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ:

 

Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում կանադական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվածություն ունենալ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունում:

 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում