ՎՎարդուհի Հարությունյան

Արևմտյան պետությունները տրամադրված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն հրահրելուն. Մատվիենկո

Արևմտյան պետությունները տրամադրված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն հրահրելուն. Մատվիենկո

Արևմտյան պետությունները տրամադրված էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտություն հրահրելուն։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ, Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ Հարավային Կովկասը լինի կայուն և խաղաղ:

«Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները տրամադրված էին միայն հակամարտություն հրահրելուն, մենք դրական քայլեր չենք տեսել խաղաղ օրակարգն առաջ մղելու համար։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել ամենատարբեր հարթակներում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում