ԼԼուսինե Մուրադյան

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետը

«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի ազգային տաղավարի ճարտարապետությամբ կզբաղվի հանրահռչակ ճապոնացի ճարտարապետ և ճարտարապետության տեսաբան Էնդո Շուհեյը։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը:

 

Էնդո Շուհեյը ճարտարապետական յուրահատուկ, նորարարական լուծումներով բազմաթիվ շինությունների հեղինակ է։

 

Իր աշխատանքներում նա համատեղում է ճապոնական և արևմտյան ավանդույթների տարրերը՝ ստեղծելով դինամիկ տարածքներ, վերացնելով սահմանները ինտերիերի և էքստերիերի միջև։

 

Առավելապես հայտնի են Էնդո Շուհեյի «Springtecture», «Rooftecture», «Bubbletecture», «Halftecture» նախագծերը։

 

Էնդո Շուհեյի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում