ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում բացվել է կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիա

Հայաստանում բացվել է կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 15-ին ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բի-Օն» լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները և զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։

Լաբորատորիան բացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում