ՄՄարիամ Մխիթարյան

Մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, համաձայնագրերի, երկկողմ հարաբերությունների շուրջ. Զախարովա

Մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, համաձայնագրերի, երկկողմ հարաբերությունների շուրջ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հարցին, թե որքան ինտենսիվ են այժմ Հայաստանի և Ռուսաստանի միջև շփումները դիվանագիտական ​​դաշտում, և ինչ հարցեր են քննարկվում առաջինը, Մարիա Զախարովան պատասխանել է.

«Դե, իհարկե, դրանք ինտենսիվ են: Նախ քննարկվում են այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով: Եվ, բնականաբար, շփումներն առկա մեխանիզմներում, որոնց մասին ես ասացի։ Մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, համաձայնագրերի, երկկողմ հարաբերությունների շուրջ։

Բայց, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որը դուրս է համարժեքության սահմաններից՝ ուղղված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և ամբողջ մեր երկրին։ Մենք չենք կարող դրանց չարձագանքել։ Պաշտոնական Երևանը դեռ անում է քայլեր, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ​​ամենին, ինչի մասին պայմանավորվել են»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում