ՄՄարիամ Մխիթարյան

Ղազախստանում ձերբակալել են ծայրահեղականներին, որոնք պատրաստվում էին տապալել երկրի աշխարհիկ համակարգը

Ղազախստանում ձերբակալել են ծայրահեղականներին, որոնք պատրաստվում էին տապալել երկրի աշխարհիկ համակարգը

Ղազախստանի Աստանա, Ատիրաու և Ժեզկազգան քաղաքներում, վնասազերծվել են արմատական ​​կրոնական խմբավորման օջախները, հայտնում է հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ահաբեկչություն քարոզելու, ինչպես նաև ծայրահեղական խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և գործունեություն ծավալելու համար ձերբակալվել է խմբավորման 12 անդամ։ Ըստ քննիչների՝ նրանք ծրագրել էին տապալել աշխարհիկ համակարգը Ղազախստանում, այդ նպատակով տարածել են ծայրահեղական գաղափարախոսություն ու հավաքագրել նոր համախոհների: Խմբի մի շարք անդամներ դատապարտված են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ ոստիկանի սպանության, ավազակային հարձակման, կողոպուտի, գողության և բռնաբարության համար»,- ասվում է զեկույցում։

Ղազախստանը, ըստ սահմանադրության, աշխարհիկ պետություն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում