ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիայի դատարանը ձերբակալության օրդեր է տվել Սիրիայի նախագահ Ալ-Ասադին քիմիական զենքի կիրառման համար. France-Press

Ֆրանսիայի դատարանը ձերբակալության օրդեր է տվել Սիրիայի նախագահ Ալ-Ասադին քիմիական զենքի կիրառման համար. France-Press

Ֆրանսիայի քրեական հետախուզական դատավորները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, նրա եղբորը՝ Մահեր ալ-Ասադին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյաների, ձերբակալելու օրդեր են տվել 2013 թվականի օգոստոսին Արևելյան Ղուտայի շրջանում և Դումա քաղաքում քաղաքացիական անձանց դեմ արգելված քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ:

Ֆրանսիական դատական մարմինները ձերբակալման օրդեր են տվել նաև սիրիական բանակի 4 բարձրաստիճան պաշտոնյաների՝ զինված հակամարտություններին չմասնակցած քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական անձանց դիտավորյալ հարվածներ հասցնելու ու ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում