ԱԱնժելիկա Ժամհարյան

7 հայ ծանրորդներ Մեքսիկայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

7 հայ ծանրորդներ Մեքսիկայում մասնակցում են աշխարհի երիտասարդական առաջնությանը

Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի 7 ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանի ուղեկցությամբ մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ):

Աղջիկների թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Երիտասարդական ԱԱ-ին հայտավորված են ավելի քան 280 ծանրորդներ: Առաջնությունը կավարտվի նոյեմբերի 23-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում