Հայտնագործություններ. մագնիտոֆոն

Հայտնագործություններ. մագնիտոֆոն

Մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշաններ ձայնագրող, վերարտադրող եւ պահպանող սարքը կոչվում է մագնիտոֆոն: 

Որպես կանոն մագնիտոֆոնը կազմված է գլխիկների համակարգից, որոնց վրայով հավասար արագությամբ շարժվում է ժապավենը: Գլխիկները սովորաբար լինում են երկուսը՝ ձայնագրող եւ վերարտադրող: Դրանք  էլեկտրամագնիսներ են, որոնց միջով անցնում է տատանվող հոսանքը եւ ձայնագրման ժամանակ  ժապավենի որոշակի հատվածում ստեղծում ուժեղ կամ թույլ մագնիսականացում:

Ձայնի մագնիսական ձայնագրման  սկզբունքն առաջին անգամ 1888-ին ներկայացրել է Օբերլին Սմիթը: Որպես կրիչ Սմիթն առաջարկում էր պողպատի փոշով ներծծված մետաքսյա  թել:

Մանրամասները` տեսանյութում 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում