ԼԼուսինե Մուրադյան

Հրդեհ՝ Զառիթափ գյուղի տներից մեկում. այրվել է վառելափայտ և 400 կգ քարածուխ

Հրդեհ՝ Զառիթափ գյուղի տներից մեկում. այրվել է վառելափայտ և 400 կգ քարածուխ

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13:43-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում այրվում է տուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։50-ին, մարվել՝ 15։16-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 36 քմ), վառելափայտ և քարածուխ (400 կգ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում