ԱԱրսեն Մկրտչյան

Հայաստանը ընդգրկված չէ տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում. ԱՀԿ զեկույց

Հայաստանը ընդգրկված չէ տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում. ԱՀԿ զեկույց

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանը մաս կազմելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի միջոցառումների, ընդգրկված չէ տուբերկուլոզով ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրների ցանկում:

 

«Սա վկայում է վերջին 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի  բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացված կայուն, արդյունավետ քաղաքականության և տուբերկուլոզի ազգային ծրագրի արդյունքների, «Գլոբալ» հիմնադրամի հետ համագործակցության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի «Տուբերկուլոզի վերաբերյալ գլոբալ զեկույցում» ներկայացված են վերջին 10 տարվա ընթացքում տուբերկուլոզի  բուժօգնության տրամադրման քաղաքականության արդյունավետության ցուցանիշները:

 

2022 թվականի տվյալներով` Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացությունը կազմել է 14,2, ինչը նշանակում է 14 պացիենտ` 100 հազար բնակչություն հաշվարկով:

Տուբերկուլոզի դեմ պայքարի առաջիկա նշաձողն է` 100 հազար բնակչության հաշվով հիվանդացության նվազեցում` 10-ից ցածր ցուցանիշը:

 

Այդուհանդերձ, դեղակայուն տուբերկուլոզը շարունակում է մնալ խնդիր` իրականացնելով ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում բազմադեղակայուն տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումները»,- նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում