ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը. կժամանի 57 անդամ պետություններից շուրջ 300 պատգամավոր

ՀՀ ԱԺ-ն կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը.  կժամանի  57 անդամ պետություններից շուրջ 300 պատգամավոր

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երևանում:

Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում