Մի ֆոտոյի պատմություն. հրապարակային ինքնասպանություն

Մի ֆոտոյի պատմություն. հրապարակային ինքնասպանություն

Փենսիլվանիա նահանգի գանձապահ Բադդ Դուայերը կասկածվում էր կոռուպցիայի մեջ: Իր շահերի համար օգտագործելով դաշնային  օրենքում առկա բացը՝ նա շարունակաում էր զբաղեցնել պաշտոնը:  Դուայերը  նախագահ Ռոնալդ Ռեյգանին նամակ էր գրել՝ խնդրելով ներում շնորհել իրեն:

1987-ի հունվարի 22-ին`մեղադրանքի առաջադրումից մեկ օր առաջ, Դուայերը ասուլիս հրավիրեց: Լրագրողները սպասում էին, որ նա կհայտարարի պաշտոնից հրաժարվելու մասին: Դրա փոխարեն Դուայերը շատ երկար եւ սրտաճմլիկ հրաժեշտի խոսք ասաց: Ելույթից հետո պաշտոնյան ծրարից հանեց ատրճանակն ու սկսեց սպառնալ, որ ինքնասպանություն կգործի: Չնայած խնդրանքներին` Դուայերը սեղմեց  ձգանը: Նա ինքնասպանություն գործեց 5 հեռուստատեսային տեսախցիկի առաջ:

Մանրամասները` տեսանյութում 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում