ԿԿարմեն Ղուկասյան

Հայ մարզիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Кубок дружбы բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարում

Հայ մարզիկները հաղթական մրցելույթներ են ունեցել Кубок дружбы բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել ՌԴ Ռոստով քաղաքում կայացած Кубок дружбы  բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
 
Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Հայկ Կարապետյանը (48 կգ), Սամվել Ասլանյանը (60 կգ), իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում (2007-2008 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46 կգ), Աղվան Բաղդասարյանը (54 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ):
 
2-րդ տեղը զբաղեցրել է Նարեկ Ամիրյանը (48 կգ), 3-րդ տեղը գրավել են Յուրի Մայիլյանը (57 կգ) և Վազգեն Քարհանյանը (63 կգ):
 
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
 
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկներով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում