ՎՎարդուհի Հարությունյան

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում

Էր Ռիադում մեկնարկած Արաբական պետությունների լիգայի  և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին ելույթով է հանդես եկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:

Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ կառույցը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում և չի կարողանում ճնշում գործադրել Իսրայելի վրա: Նա կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման գերեվարած պատանդներին:

Ալ Սաուդի խոսքով՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է անցկացնում միջազգային գործընկերների հետ պատերազմը դադարեցնելու համար: Էր Ռիադը նաև դատապարտել է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու Իսրայելի փորձերը:

«Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատու է օկուպացիոն իշխանությունը»,- ասել է թագաժառանգը:

Մուհամմեդ բեն Սալմանը շեշտել է՝ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը պաղեստինցիների անկախ պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում