ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն չի կարողանա կատարել Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու իր պարտավորությունը. Bloomberg

ԵՄ-ն չի կարողանա կատարել Ուկրաինային 1 մլն արկ մատակարարելու իր պարտավորությունը. Bloomberg

Եվրամիությունը  չի կարողանա կատարել Ուկրաինային մեկ միլիոն միավոր զինամթերք մատակարարելու իր պարտավորությունները։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

«ԵՄ-ն տեղեկացրել է անդամ երկրներին, որ դաշինքը հազիվ թե կատարի իր պարտավորությունը՝ տրամադրել Ուկրաինային մեկ միլիոն հրետանային զինամթերք, ինչը բարդացնում է Կիևի՝ ռուսական արտադրությունից հետ չմնալու հնարավորությունը»,- նշում է պարբերականը։

Գործակալությունն ընդգծում է, որ ԵՄ-ն տրամադրել է խոստացված արտադրանքի միայն 30 տոկոսը։ Այդ կապակցությամբ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը դիվանագետների շրջանում տեղեկատվություն է տարածել, որ միավորումը մինչև 2024 թվականի մարտը չի կատարի իր առջև դրված պարտավորությունները։

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան քննադատել էր ԵՄ պաշտպանական արդյունաբերության արդյունավետությունը և հայտարարել, որ դաշինքը պետք է ուժեղ շուկա ստեղծի այդ ոլորտում՝ զինամթերքի արտադրությունը մեծացնելու համար։ Նախարարը նշել է, որ Եվրամիությունն ամբողջությամբ չի կատարել Կիևին սպառազինությունների մատակարարման հետ կապված իր խոստումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում