ԼԼիլիթ Ասատրյան

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։

Ողջունելով գործարարներին՝ նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառման մանրամասները, մասնավորապես՝ արտադրողականության խթանման և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման բաղադրիչները։

Նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը ներկայացրել է ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին պետաջակցության տրամադրման նոր ծրագիրը։

Անդրադարձ է կատարվել նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրին ու ԼՂ-ից բռնի տեղահանվածների տնտեսական ինտեգրման գործընթացին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում