ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Եվրամիությանն անդամակցության բանակցությունների նախապատրաստման մասին

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Եվրամիությանն անդամակցության բանակցությունների նախապատրաստման մասին

Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցային գործընթացի նախապատրաստման մասին։

Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ աշխատում են Ուկրաինայի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու ուղղությամբ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Նա հայտարարել է նաև, որ Կիևը հակահարձակման հստակ ուղղություններ ունի, դանդաղ քայլերով առաջ է գնում երկրի հարավում, արևելքում, Խերսոնի շրջանի մոտակայքում և փորձելու է մարտի դաշտում հաջողություններ գրանցել:

Զելենսկին հավելել է, որ Մերձավոր Արևելքում ողբերգությունը մարտահրավեր է նաև Ուկրաինայի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում