Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայկյան» մրցանակաբաշխությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին Երեւանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխությանը:

Ամենամյա միջոցառման նպատակն է խրախուսել տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած երիտասարդներին կամ երիտասարդական կազմակերպություններին: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ:

Դրանք հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, եւս մեկ անգամ ողջունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությունն ու հետագա նորանոր հաջողություններ մաղթել նրանց:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում