ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. Պատել

ԱՄՆ-ի ցանկությունն է՝ տեսնել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցելելու վերաբերյալ հարցին:

«Ներգրավվելով այս խնդիրների կարգավորման մեջ՝ այն, ինչ մենք առաջնային ենք համարում, ցանկությունը և հույսն է՝ տեսնել այս երկու երկրների միջև խաղաղություն, ինչպես նաև կայուն խաղաղություն Հարավային Կովկասում»,- նշել է Պատելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բոնոյին Հայաստանում ընդունել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Բոնոն այնուհետև մեկնել է Ադրբեջան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում