ԼԼիլիթ Ասատրյան

Լիլիթ Մակունցն ու Քերոլայն Քոքսը տեսակետներ են փոխանակել ՀՀ-ում ու տարածաշրջանում առկա անվտանգային ու հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Լիլիթ Մակունցն ու Քերոլայն Քոքսը տեսակետներ են փոխանակել ՀՀ-ում ու տարածաշրջանում առկա անվտանգային ու հումանիտար իրավիճակի վերաբերյալ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հյուրընկալեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց տասնամյակներ շարունակ բարոնուհու կողմից ամբողջ աշխարհում իրականացվող մարդասիրական և քարոզչական աշխատանքի և հատկապես ժամանակակից հայոց պատմության ամենադժվար պահերին հայ ժողովրդի կողքին լինելու համար:

Հանդիպման մասնակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանում և տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում