ԼԼիլիթ Ասատրյան

Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում. Պապոյան

Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում. Պապոյան

Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկինում՝ Խորհրդային Միության ժամանակներում, այդ ճանապարհն է գործել, և ես վստահ եմ, որ դա գործելու է, և հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ-ում ավելանալու է, որովհետև ճանապարհն ավելի կարճ է, ռիսկերն ավելի քիչ են և այլն, և այլն: Առանց խաղաղության պայմանագրի դա իրատեսական չէ»,- ասաց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում