ՄՄարիամ Մխիթարյան

Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում լարվածության թուլացման վերաբերյալ ՀԱՊԿ նախագիծը մնում է ուժի մեջ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացիային, ուժի մեջ է և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ:

«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարի նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, ուժի մեջ է կոնսենսուսի հասնելու դեպքում»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում