ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել. Գևորգ Պապոյան

Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան, և, բնականաբար, դրանց պահպանման համար գումար չի կարող հատկացվել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀ-ի պետական բյուջեից հատկացում չի եղել ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար:

«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և խաղաղության գործընթացը տորպեդահարել։ Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերն ու մարտահրավերները ճիշտ հաշվարկի և չանի քայլեր, որոնց արդյունքում ՀՀ-ն կունենա կորուստներ. սա անթույլատրելի է»,- նշեց պատգամավորը։

Խոսելով այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցին հայտարարել է, թե պահպանելու է Արցախի թեմը, Պապոյանն ասաց․ «Եկեղեցին պետությունից անջատ է, և եկեղեցին չի մասնակցում որևէ բանակցությունների, եկեղեցին պատասխանատու չէ տարածքային ամբողջականության համար, եկեղեցին չի բանակը ղեկավարում, եկեղեցին չի հոգում սոցիալական ծախսերը, եկեղեցին 100 հազար արցախցու խնդիրները չի հոգում»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում