ԼԼիլիթ Ասատրյան

Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ԱԺ ցավակցությունը

Բոլորի համար անսպասելի փակվեց Մաթևոս Ասատրյանի կյանքի վերջին էջը. ԱԺ ցավակցությունը

Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է ԱԺ Ֆեյսբուքի էջում:

 

«Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։

 

Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ:

 
Հիշեցնենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Ազգային ժողովի պատգամավորի արարողությանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում