ՎՎարդուհի Հարությունյան

Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կոչ են արել մարդասիրական հրադադար հաստատել Գազայում

Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կոչ են արել մարդասիրական հրադադար հաստատել Գազայում

Տոկիոյում G7-ի արտգործնախարարների խորհրդակցությունների շրջանակում հանդիպել են Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Կողմերը համատեղ հայտարարությամբ կոչ են արել «մարդասիրական հրադադար» հաստատել Գազայի հատվածում: Նախարարները պայմանավորվել են այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրել:

Ճապոնիայում է նաև ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ակնկալվում է, որ Յոթի խումբն այսօր կքննարկի իսրայելա-պաղեստինյան և ռուս-ուկրաինական հակամարտությունները:

Reuters-ը գրում է, որ G7-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Տոկիոյի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով հրադադար հաստատել Գազայի հատվածում: Հակաիսրայելական ցույցեր են եղել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Թուրքիայում, Հորդանանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում