ԱԱրսեն Մկրտչյան

Շանհայում անցկացվող տնտեսական միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում է 23 ընկերություն

Շանհայում անցկացվող տնտեսական միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում է 23 ընկերություն

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-10-ն անցկացվող՝ Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։

 

 

Այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։
 

 

Ցուցահանդեսը կազմակերպել է ՉԺՀ առևտրի նախարարությունն ու Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում