ՎՎարդուհի Հարությունյան

Զելենսկին անդրադարձել է 2024 թ. Ուկրաինայում նախագահի ընտրությունների անցկացման մասին լուրերին

Զելենսկին անդրադարձել է 2024 թ. Ուկրաինայում նախագահի ընտրությունների անցկացման մասին լուրերին

Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է 2024 թվականի մարտին Ուկրաինայում նախագահի ընտրության անցկացման մասին լուրերին, հայտարարել՝ հիմա դրա ժամանակը չէ:

«Պատերազմի ժամանակ այս թեման արծարծելն անպատասխանատու է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այժմ ուկրաինացիները պետք է մտածեն պետության պաշտպանության մասին։

«Եթե չհաղթենք, երկիր չի մնա: Իսկ հաղթանակը հնարավոր է, եթե բոլորս կենտրոնանանք դրա, այլ ոչ վեճերի ու անձնական շահի վրա»,- ասել է Զելենսկին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում