ԼԼիլիթ Ասատրյան

FIDE Grand Swiss մրցաշարն ավարտվեց. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

FIDE Grand Swiss մրցաշարն ավարտվեց. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

Ավարտին մոտեցավ FIDE Grand Swiss մրցաշարը: ՀՀ շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 11 խաղափուլից հետո լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝

Վիդիտ Սանտոշ Գուջրատի՝ 8.5 միավոր, 

Հիկարու Նակամուրա՝ 8 միավոր,

Անդրեյ Եսիպենկո՝ 7.5 միավոր:

Հայ շախմատիստների արդյունքները՝

Սամվել Տեր-Սահակյան՝ 6.5 միավոր,

Սամուել Սևյան՝ 6.5 միավոր,

Լևոն Արոնյան՝ 6.5 միավոր,

Մանուել Պետրոսյան՝ 6 միավոր,

Շանթ Սարգսյան՝ 6 միավոր,

Գաբրիել Սարգսյան՝ 5.5 միավոր,

Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր,

Հրանտ Մելքումյան՝ 4.5 միավոր,

Վարուժան Հակոբյան՝ 4 միավոր:

Լավագույն եռյակը կանանց մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝

Վաիշալի Ռամեշբաբու՝ 8.5 միավոր,

Աննա Մուզիչուկ՝ 8 միավոր,

Թան Չժունյի՝ 7.5 միավոր:

Հայ շախմատիստուհիների արդյունքները՝

Մարիամ Մկրտչյան՝ 4.5 միավոր,

Էլինա Դանիելյան՝ 4 միավոր:

Մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրին հետևյալ հայ շախմատիստները՝

Սամվել Տեր-Սահակյան՝ 15-րդ տեղ,

Սամուել Սևյան՝ 22-րդ տեղ,

Լևոն Արոնյան՝ 23-րդ տեղ,

Մանուել Պետրոսյան՝ 35-րդ տեղ,

Շանթ Սարգսյան՝ 36-րդ տեղ:

Նշենք, որ իրենց վարկանիշը զգալիորեն բարելավել են Սամվել Տեր-Սահակյանը (20,2 կետ) և Մանուել Պետրոսյանը (15,3 կետ): 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում