ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահի ընտրությանը. Reuters

Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահի ընտրությանը. Reuters

ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2024 թ. մարտին կայանալիք նախագահի ընտրությանը, քայլ, որը նրան կպահի իշխանության առնվազն մինչև 2030 թվականը: «Կրեմլի ղեկավարը կարծում է, որ պետք է առաջնորդի Ռուսաստանը վերջին տասնամյակների ամենավտանգավոր ժամանակաշրջանում»,- Reuters-ին հայտնել է վեց աղբյուր:

Պուտինի որոշման մասին լուրերն արդեն արտահոսել են, և խորհրդականներն այժմ պատրաստվում են նրա նախընտրական քարոզարշավին ու ընտրություններին, հաստատել են բոլոր աղբյուրները: Պուտինի վարկանիշը, ինչպես ցույց են տալիս հասարակական կարծիքի հարցումները, Ռուսաստանի ներսում կազմում է 80 տոկոս:

Վլադիմիր Պուտինը, որին 1999-ի վերջին օրը ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը հայտարարել է իր հետնորդ, Ստալինից հետո ամենաերկար ժամկետով ղեկավարողն է՝ գերազանցելով Բրեժնևի 18-ամյա պաշտոնավարումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում