ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:

«Մեր աղոթքները Նեպալի ժողովրդի հետ են՝ թոթափելու դժբախտությունը և հաղթահարելու բնական աղետի պատճառած ավերածությունները»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի գրության մեջ: 

Հիշեցնենք՝ նախօրեին Հնդկաստանի և Նեպալի սահմանին 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Նեպալում առնվազն 140 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Կան անհետ կորածներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում