ԼԼիլիթ Ասատրյան

Մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

Մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և բարձրաստիճան այլ անձանց մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում բացվել է նորակառույց և բազմապրոֆիլ բժշկական նոր կենտրոն` հագեցած ժամանակակից սարքավորումներով։

 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, կենտրոնում առկա են վիրաբուժական, մանկական, ինֆեկցիոն, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի բուժօգնության ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություն։
 
Հնարավոր է սա 5 people նկարն է
 
Մարտունու 79-մահճակալանոց ստացիոնար կենտրոնը և պոլիկլինիկան կսպասարկեն 88 հազարից ավելի բնակչություն՝ տրամադրելով որակյալ բուժօգնություն։
 
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ Կառավարության հնգամյա ծրագիրը և առողջապահական ոլորտի զարգացման ռազմավարությունը հստակ ձևակերպել են համակարգի զարգացման ուղեծիրը, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։
 
Հնարավոր է սա 11 people նկարն է
 
«‎Այս կենտրոնի բացումով Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր հիվանդանոցային հաստատությունները կլինեն արդիականացված։ Հաջորդիվ մենք կենտրոնանալու ենք Մարտունու ծննդատան և առողջության առաջնային պահպանման օղակի ամբողջական վերափոխման վրա»‎,- նշել է նախարարը։
 
Հնարավոր է սա 4 մարդ, հիվանդանոց and տեքստ նկարն է
 

Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ներդրվել է շուրջ 3,3 մլրդ դրամ։

 
Հնարավոր է սա 13 մարդ and կոստյում նկարն է

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում