Առաջինի եթերը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Առաջինի եթերը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան, հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը: Այդ օրը Հայաստանում հայտարարված է սգո օր: 

Առաջին ալիքի հոկտեմբերի 6-ի եթերը նվիրված է մեծանուն շանսոնյեի հիշատակին: Եթերում կլինեն թեմատիկ հաղորդումներ, ֆիլմեր և համերգներ: Ժամը 11:05-ին եթերում կլինի մաեստրոյի մասին պատմող Արթուր Բախտամյանի կենսագրական ֆիլմը: Ժամը 13:15-ին հեռուստադիտողները կարող են դիտել «Երգ երգոց» ծրագրի թողարկումը՝ նվիրված Շառլ Ազնավուրին: Երեկոյան՝ 18:50-ին կցուցադրվի Ազնավուրի մասնակցությամբ «Կրակեք դաշնակահարի վրա» գեղարվեստական ֆիլմը:  20:10-ին եթերում կլինի «Կյանքը սիրո հորձանուտում. Շառլ Ազնավուր» փաստավավերագրական ֆիլմը, որին 22:40 կհաջորդի 2017-ին Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Քեզ համար, Ազնավուր» համերգային ծրագիրը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում