ԼԼիլիթ Ասատրյան

Աշտարակի խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Աշտարակի խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Նոյեմբերի 3-ին` ժամը 21:14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիր և պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երեք` Mercedes-Benz (վարորդներ՝ Մ․ Գ․, ծնված 1995 թ., Թ․ Վ․, ծնված 1998 թ․, Ա․ Մ․, ծնված 1997թ․), Nissan  (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1970 թ.) և VAZ 2106  (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչից  Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաներից մեկը և Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել են մոտակա արագ սննդի գրիլ պատրաստող սարքին․ վերջինս ընկել է ավտոմեքենաների վրա։

VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Ղ․-ն  (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են VAZ 2106 մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում