ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը դադարել է Ռուսաստանին նախազգուշացնել Սիրիայի վրա որոշ հարձակումների մասին. Bloomberg

Իսրայելը դադարել է Ռուսաստանին նախազգուշացնել Սիրիայի վրա որոշ հարձակումների մասին. Bloomberg

Իսրայելն ուժեղացրել է իր հարվածները Սիրիայի ուղղությամբ և այժմ ոչ միշտ է զգուշացնում այդ մասին Ռուսաստանին, հայտնում է Bloomberg-ը։

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր հրեական պետությունն ավելի շատ հարվածներ է հասցնում Սիրիայում Իրանի աջակցությունը ստացող աշխարհազորայիններին, որոնք մոտեցել են Իսրայելի սահմանին: Պարբերականի համաձայն՝ այդ իրադարձությունն ուղեկցվում է իսրայելական քաղաքականության առանցքային տեղաշարժով՝ երկրի կառավարությունը դադարել է Ռուսաստանին նախազգուշացնել Սիրիայի տարածքի վրա որոշ հարձակումների մասին։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել էր Դերաա նահանգում գտնվող սիրիական ռազմաբազայի վրա՝ պատճառաբանելով, որ պատասխանել է Սիրիայից Իսրայելի դեմ իրականացված հրթիռների արձակմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում