ՄՄարիամ Մխիթարյան

«Հըզբոլլահը» ներկայացրել է կազմակերպության հիմնական նպատակները Գազայում

«Հըզբոլլահը» ներկայացրել է կազմակերպության հիմնական նպատակները Գազայում

«Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալան նշել է կազմակերպության հիմնական նպատակները, որից առաջնայինը Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն է:

Երկրորդ նպատակն է օգնել պաղեստինյան դիմադրությանը և հատկապես ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում:

Նասրալայի խոսքով՝ Գազայի հաղթանակը Քուդսի և Պաղեստինի, ինչպես նաև տարածաշրջանային ու հարևան կառավարությունների հաղթանակն է:

«Հըզբոլլահի» ղեկավարը շեշտել է, որ իսլամական և արաբական կառավարությունները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայել և էմբարգո սահմանեն այդ երկիր ապրանքների արտահանման վրա:

Գործիչը նշել է, որ Եմենի խիզախ, ազնիվ և ճնշված ժողովուրդն իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն է արձակել իսրայելական Էյլաթ քաղաքի ու ռազմակայանների ուղղությամբ և շարունակելու է դա անել։

«Մեզ հարցնում են, թե երբ է Հըզբոլլահը մտնելու մարտի մեջ: Բայց մենք մարտական գործողություններին են մասնակցում հոկտեմբերի 8-ից, և դա կարող է զգալ միայն նա, ով  սահմանին է»,- ասել է իսլամիստական կազմակերպության ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում