ԳԳոհար Սարգսյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է Նոր Նորք, Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ ու աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանին, Ալբերտ Հովասափյանին և Ռոմիկ Մխիթարյանին: 

Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու առթիվ՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնած երկու կուսակցությունները, համատեղելով ջանքերը, անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն նախաձեռնած ծրագրերն ու բնակիչներին տված բոլոր խոստումները: 

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է կյանքի կոչվող նախագծերի պարագայում համագործակցված աշխատանքն ու հետևողականությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում